Չինական լրատվամիջոցներում հայտնվել է նոր սերնդի Hyundai Solaris-ի սրահի առաջին լուսանկարը. տեղական շուկայում մեքենան հայտնի է Verna անվանումով: Auto.mail.ru-ի տվյալներով, այն պարզ աուդիոհամակարգ ունի:

Ըստ Ռոսիյսկայա գազետայի, առավելագույն տարբերակը ունիվերսալ մուլտիմեդիայի համակարգ կունենա՝ սենսորային էկրանով: Մեքենան նաեւ նոր ղեկ կունենա:

Միաժամանակ, մեքենայի շարժիչները նույնը կմնան. ե՛ւ Չինաստանում, ե՛ւ Ռուսաստանում այն կառաջարկվի 1.4 եւ 1.6 լիտր ծավալով շարժիչներով, համապատասխանաբար, 107 եւ 123 ձիաուժ հզորությամբ: