Subaru ընկերությունը միջին շարժիչային կարգավորումով սպորտային մեքենա է մշակում։ Այս մասին հայտնում է Car and Driver պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
BRZ կուպեով հիբրիդային նախատիպի թեստավորումներն ընթանում են Տոտիգիում՝ ճապոնական ընկերության պոլիգոնում։ Մեքենան ունի հետեւի անիվների պտույտներին համապատասխանող բենզինի տուրբո շարժիչ, ինչպես նաեւ առջեւի առանցքին տեղադրված 2 էլեկտրական շարժիչ, փոխանցում է Motor-ը։
Car and Driver-ի զրուցակցի խոսքով՝ նախատիպը Subaru պատմության մեջ ամենակատարյալ լիաքարշակ մեքենան է։
Ենթադրվում է, որ մեքենան կներկայացվի առաջիկա 2 տարվա ընթացքում։





























