Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը մտադիր չէ հրաժարվել իր այն պնդումներից, որ մուսուլմաններն «ատում են ամերիկացիներին»։ Անդրադառնալով հարցին, թե այդ հայտարարությունը վերաբերում է արդյոք բոլոր 1.6 մլրդ մուսուլմաններին, Թրամփը պատասխանել է. «Ես խոսում եմ շատ մեծ թվի մասին»։
Ընտրարշավում Թրամփի հակառակորդ, Ֆլորիդայի սենատոր Մարկո Ռուբիոն նրան մեղադրել է ատելություն բորբոքելու մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ռուբիոն նշել է, որ նախագահի թեկնածուն չի կարող ասել, ինչ խելքին փչի, քանի որ դա հետեւանքներ է ունենալու։
Դրան ի պատասխան՝ Թրամփը Ռուբիոյին մեղադրել է ավելորդ քաղաքական կոռեկտության մեջ՝ նշելով, որ հենց մուսուլմաններն են կազմակերպել 20011թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները։
Ավելի վաղ Թարմփը հայտարարել էր, թե մուսուլմանների մուտքը ԱՄՆ պետք է արգելել։





























