Մեկ շաբաթ առաջ Լոս Անջելեսի կենդանաբանական այգիներից մեկում կոալա էր կորել:  Որոնողական խումբը կենդանու բնից ոչ հեռո մորթու մի կտոր էր հայտնաբերել,    իսկ հետո ավելի սարսափազդու բան գտան` պարկավոր կենդանու մարմնի արյունոտ մասեր:  Դաժան սպանողին գտնելու համար գազանանոցի աշխատակիցները վերանայեցին անվտանգության տեսախցիկի տեսագրոթյունը: Պարզվեց, որ ողբերգությունը տեղի էր ունեցել տեսախցիկների ընդգրկման գոտուց դուրս, սակայն հաջողվեց հայտնաբերել  կասկածյալին: Ինչպես գրում է    The Los Angeles Times-ը, իրավաբանական աշխարհում դա կողմնակի ապացույց կկոչեին:   

Կոալայի վրա հարձակվելու մեջ կասկածեցին Գրիֆիտ այգում ապրող  Պ-22 մականունով հոլիվուդյան հայտնի առյուծին: 

Պետք է ասել, որ Պ-22 հայտնի էր մինչեւ այս գործով կասկածյալ դառնալը: Նա հայտնի էր դարձել, երբ լուսանկարվել էր Hollywood  ֆոտոթակարդի կողմից եւ 2013-ի դեկտեմբերին հայտնվել էր  National Geographic-ի շապիկին: Նա սոցցանցերում իր էջերն ունի:   

Հայտնի է, որ վերջերս նա ջրարջի էր խժռել, իսկ մարտի   2-ի լույս 3-ի գիշերն այցելել էր կոալաներին:   Կոալաների բնում արյան ոչ մի հետք չկար, որ բռնի հարձակում մատնանշեր: Կոալաները պահվում են բաց փարախում, որը շրջապատված է  2,5 մ բարձրությամբ պատերով:

Աշխատակիցների մոտ կասկածներ էին առաջացել հաջորդ օրը, երբ հաշվում էին կոալաներին: Կենդանիներն ընդամենը 10-ն էին, այնինչ պիտի 11-ը լինեին:

Կիլլարնին յոթ կգ էր կշռում: Լոս Անջելեսում ապրում էր   2010-ից: Դեկտեմբերին նրա   15 տարին էր լրանալու:

Կոալայի անհետացման հանգամանքների հետաքննությունը շարունակվում է: Միաժամանակ Լոս Անջելեսի վարչակազմը միջոցներ է ձեռք առնում մնացած կենդանիների անվտանգության ապահովման համար: Կոալաներին բաց բնից տեղափոխել են պաշտպանված տարածք, մյուս կենդանիները եւս գիշերը տեղափոխվում են փակ տարածքներ: