Մոսկվան երբեք նպատակ չի դրել պառակտել կամ բացասաբար ազդել ՆԱՏՕ-ի վրա։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի այն արտահայտությունը, թե Ռուսաստանը մտադիր է պառակտել դաշինքը, Զախարովան նշել է, որ Ռուսաստանը երբեք նպատակ չի դրել այս կամ այն կերպ բացասաբար ազդել այդ կազմակերպության վրա։
Նրա խոսքով՝ Մոսկվան միշտ կոչ է արել համակարգել միջազգային հանրության բոլոր ներկայացուցիչների ջանքերը արդի բոլոր սպառնալիքներին դիմակայելու համար։



























