ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը դիտավորյալ աղավաղում է Սիրիայում Ռուսաստանի ՌՏՈՒ-ի գործողության նպատակների մասին տվյալները: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»: 

Նա մեջբերել է Սթոլթենբերգի խոսքերը, որը հայտնել էր, թե Ռուսաստանն իր գործողություններով  «փորձում է պառակտել ՆԱՏՕ-ն»:

Զախարովան հիշեցրել է, որ ռուսական կողմը բազմիցս ասել է, որ Սիրիայում բաց է գործում, «ճշտված տեղեկությունների հիման վրա եւ բացառապես ԻԼԻՊ-ի եւ այլ  ահաբեկչական խմբավորումների վերացման նպատակով»:

Սակայն, նրա խոսքով, Սթոլթենբերգը «հավանաբար պատրաստ չէ հրաժարվել այդ երկրում ՌՏՈՒ-ի գործողության խնդիրները դիտավորյալ աղավաղելու փորձերից, դա անում է հարյուր տոկոսով դիտավորյալ»: