Սերբիայի առաջ կանգնած են անվտանգության այն մարտահրավերները, ինչ ՀԱՊԿ երկրների առջեւ։ Այդ պատճառով Սերբիայի Սկուպշինան (խորհրդարան) կարեւոր է համարում այդ կազմակերպության հետ հարաբերությունները զարգացնելը։ Այս մասին NEWS.am –ի թղթակցին ասել է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովում Սերբիայի խորհրդարանի մշտական պատվիրակության ղեկավար Միլովան Դրեցունը, ով մասնակցում էր Երեւանում մարտի 11-ին կայացած ՀԱՊԿ ԽՎ արտագնա նիստին։
Նրա խոսքով՝ հաշվի առնելով անվտանգության տարածաշրջանային եւ գլոբալ մարտահրավերները, որոնց բախվում է Սերբիան, երկրի համար բացառապես կարեւոր է համագործակցել հավաքական անվտանգության բոլոր համակարգերի հետ։ «Եվրոպական տարածքում գերիշխող է ՆԱՏՕ-ն, որի հետ Բելգրադը առավելագույնս ակտիվ համագործակցում է։ ՀԱՊԿ-ի հետ մենք զարգացնում ենք համագործակցությունը խորհրդարանական մակարդակով, ԽՎ-ում ունենք դիտորդի կարգավիճակ։ Մենք զարգացնում ենք այդ համագործակցությունը եւ կարծում ենք, որ ՀԱՊԿ-ը բացառապես կարեւոր է Սերբիայի անվտանգության համար։ Մենք բախվում ենք անվտանգության այն մարտահրավերներին, ինչ ՀԱՊԿ երկրները»,- ասել է սերբ պատգամավորը։




























