«Դիզելային սկանդալից» հետո ծախսերը փակելու նպատակով Volkswagen կոնցեռնը կարող է Գերմանիայում աշխատակիցների զանգվածային կրճատում սկսել, հայտնում է գերմանական DPA գործակալությունը: Նշվում է, որ խոսքը գրասենյակային աշխատողների մասին է: 

Մինչեւ 2017 թվականը երեք հազար մարդ կարող է հեռացվել աշխատանքից:   Volkswagen-ի կառավարման անդամ Բրենդ Օստերլոն ավելի վաղ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի իշխանություններին զգուշացրել էր, որ «դիզելային սկանդալի» հետաքննության շրջանակում իրավական հետապնդման ընդլայնումը կարող է տնտեսության համար բացասական հետեւանքներ ունենալ: 

2015-ի սեպտեմբերին Volkswagen-ը  մեքենաշինական արդյունաբերության պատմության մեջ խոշորագույն սկանդալներից մեկի կենտրոնում հայտնվեց: Պարզվեց, որ այդ ապրանքանիշի ավելի քան 11 մլն դիզելային մեքենա զինված է հատուկ ծրագրային ապահովմամբ, որը բնապահպանական ստանդարտներին համապատասխանության թեստերի ընթացքում խաբում է չափող սարքավորմանը, գրում է   Lenta-ն: