Իսպանիան, Կոլումբիան եւ ԱՄՆ-ն համատեղ գործողություն են իրականացրել, որի ընթացքում փողերի լվացման կասկածանքով 58 մարդ է ձերբակալվել: Այս մասին ասված է Իսպանիայի Քաղաքացիական գվարդիայի տարածած հաղորդագրությունում:

Ենթադրաբար թմրանյութերի վաճառքից ստացված միջոցները հանցագործներն Իսպանիայից Կոլումբիա են ուղարկել կոլումբիական խոշորագույն Avianca ավիաընկերության օդանավերով: Ձերբակալվածների թվում նաեւ Avianca-ի օդանավերի ուղեկցորդներ կան:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, իրավապահները Կոլումբիայում 13, Իսպանիայում՝ 3 խուզարկություն են իրականացրել: Շուրջ 6 մլրդ եվրո է առգրավվել: