Պոռնոդերասան Ջեյմս Դինի Third Rock Enterprises ընկերությանը, որը հայտնի է նաեւ James Deen Productions անվանումով, 77.8 հազար դոլարի չափով տուգանել են՝ աշխատավայրում տեխնիկական անվտանգությունը խախտելու համար: Խոսքը պոռնոգրաֆիկ բովանդակության նյութերի հրապարակման ժամանակ պահպանակներից հրաժարվելու թույլտվության մասին է: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով TheWrap-ը:
Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի Աշխատանքի եւ առողջության պահպանության վարչության աշխատակիցները պարզել են, որ Third Rock Enterprises-ն իր դերասաններին հեպատիտ B-ի եւ սեռական ճանապարհով փոխանցվող այլ հիվանդությունների դեմ պատվաստում չի կատարել:
Բացի այդ, ընկերությունը բավարար չափով ուշադրություն չի դարձրել վեներական հիվանդությունների կանխարգելմանը: Third Rock Enterprises-ում առնվազն չորս լուրջ իրավախախտում են հայտնաբերել: Ընկերությունը պատշաճ ուշադրություն չի դարձրել նաեւ արտադրական գործընթացում պահպանակների օգտագործմանը:
Դինը նշել է, որ իր ընկերությունը թույլատրել է նկարահանումների ժամանակ պահպանակ չօգտագործել՝ «հարգելով աշխատակիցների խնդրանքը»: Նա, միաժամանակ, ընդգծել է, որ նկարահանումների տաղավարում վարակվելու որեւէ դեպք մինչեւ հիմա չի արձանագրվել:





























