Ֆիլիպ Բրիդլավը կհեռանա Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից: Այս մասին հաղորդում է Հյուսիսատլանտյան դաշինքի կայքը:

Ըստ Lenta-ի, մայիսին Բրիդլավին կփոխարինի Քյորթիս Սկապարոտտին, որը ներկայում գլխավորում է Կորեայում ՄԱԿ-ի եւ ԱՄՆ-ի միացյալ ուժերը:

Սկապարոտտին Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերը կգլխավորի ֆինանսավորման ավելացման շրջանում. 2017 թվականին Պենտագոնը Եվրոպայում ռազմական կարիքների համար 3.4 մլրդ դոլար կհատկացնի: Ենթադրվում է, որ հենց նա կհամակարգի նոր զինված խմբավորումների ստեղծումը: