Խորվաթիայում սայլակով հաշմանդամը բանկ է թալանել: Նրան օգնել են ներս մտնել անցորդները, որոնց նա ջերմորեն շնորհակալություն է հայտնել: Այս մասին գրում է The Daily Star-ը:

«Ինձ մոտ ռումբ կա»,- Զագրեբում ավստրիական Erste Bank-ի մասնաճյուղ մտնելով՝ բղավել է 35-ամյա տղամարդը: Նա բանկի աշխատողներից պահանջել է իրեն տալ ամբողջ գումարը:

Երբ նա 7300 դոլար է ստացել, ինքնուրույն դուրս է եկել փողոց եւ ուղղվել դեպի տաքսիի մոտակա կանգառ: Ըստ Lenta-ի, վարորդը տղամարդուն օգնել է հաշմանդամի սայլակը տեղավորել բեռնախցիկում, ապա ուղղվել է դեպի Բյելովար քաղաք: Այստեղ արդեն տղամարդուն ձերբակալել են: