Պարբերականները հղում են կատարում Սաուդյան Արաբիայում Ֆրանսիայի դեսպան Բերտրան Բեզանսեոյի եւ Ֆրանսիայի նախագահի՝ Մերձավոր Արեւելքի հարցերով խորհրդական Դավիդ Ցվաշեմի էլեկտրոնային նամակագրությունը:

Բեզանսենոյի նամակից հետեւում է, որ արքայազն Մուհամմեդ բեն Նաիֆին շքանշանի շնորհումը «ժեստ կլինի Սաուդյան Արաբիայի ապագա թագավորի հանդեպս»: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Այս համատեքստում ինձ թվում է, որ հարկավոր է պատասխանել շքանշան ստանալու նրա խնդրանքին այն ժամանակ, երբ նա ցանկանում է ամրապնդել իր միջազգային դիրքերը»,- ասված է նամակում:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մարտի սկզբին Պատվո լեգեոնի շքանշան էր տրամադրել Մուհամմեդ բեն Նաիֆին, որը զբաղեցնում է Սաուդյան Արաբիայի ՆԳ նախարարի պաշտոնը: Հաղորդվում էր, որ այն շնորհվել է «ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարում ջանքերի համար»: