Ամերիկյան Ալբուքերքե քաղաքում կալանավորվել է անցած շաբաթ բանտարկյալներին տեղափոխող մեքենայից փախած երկու վտանգավոր հանցագործներից մեկը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը , վկայակոչելով տեղական իշխանությունները:

Խոսքը 32-ամյա Ջոզեֆ Քրուզի մասին , որը դատապարտված էր սպանության համար: Իսկ երկրորդ փախած հանցագործի ՝ 29-ամյա Լայոնել Քլոյի որոնումները շարունակվում են: Մինչ այդ նա մեղավոր էր ճանաչվել զինված կողոպուտի, ոստիկանության աշխատակցի վրա հարձակվելու եւ այլ հանցագործությունների վրա:

Քրուզն ու Քլոն փախել էին այն պահին , երբ նրանց մի բանտից մյուսն էին տեղափոխում: Իշխանությունները 10 հազար դոլար պարգեւատրում էին խոստացել հանցագործների գտնվելու վայրի մասին տեղեկության համար: