Կանադական Կոկրան քաղաքի մուսուլմանական գերեզմանոցում հրաձգություն է եղել: Ինչպես հայտնում է CTV News–ը, վիրավորում է ստացել չորդ մարդ:

Միջադեպը կատարվել է ուրբաթ ՝ մարտի 11-ին, 21-ամյա մի տղամարդու հուղարկավորությունից հետո: Արարողության ավարտից հետո գերեզմանոցում մի խումբ երիտասարդներ էին մնացել ՝ 16-20 տարեկան:

Ոստիկանության սերժանտ Ջեք Փոյթրասի խոսքով, հենց նրանք էին հրաձգություն սկսել: Գերեզմանոցի աշխատողն էլ հայտնել է, որ կատարվածը կապ չուներ հուղարկավորության հետ: Իրավապահները կարծում են, որ հրաձգությունը պետք չէ գնահատել որպես կրոնական ատելության հողի վրա հանցագործություն:

Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել: Նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: