Գերմանիայի ոստիկանությունը հայտնել է, որ Եվրոպայում պետք է վերազգային ցանց ստեղծվի՝ հետեւելու համար Իրաքից ու Սիրիայից վերադարձող իսլամիստ զինյալներին, գրում է Gazeta -ն, վկայակոչելով Reuters–ը:
Գերմանիայի քրեական ոստիկանության դաշնային գերատեսչության ղեկավար Հոլգեր Մյունխը հայտնել է, որ Եվրոպայում գործող IT -ճարտարապետությունը բավարար չէ: Նա նշել է, որ ԵՄ 28 անդամներից միայն կեսն է ավտոմատ կերպով համեմատում մատնահետքերը կամ ԴՆԹ պրոֆիլները:
«Մենք պետք է ավելի արագ ու լավ գործենք: ԵՄ երկրները պետք է միասին աշխատեն, որպեսզի ստեղծեն վերազգային ցանց»,- հայտնել է նա:





























