Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն մարտի 8-10-ը քննակել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարմանը վերաբերող հարցեր: Քննարկումների արդյունքում կայացվել է որոշում՝ «ՌԵԱԼ»-ի առաջնորդ Իլգար Մամեդովի գործով:
Ինչպես հայտնում է Turan–ը, նախարարների կոմիտեն, հիշեցնելով իր նախորդ հինգ որոշումների ու ընթացիկ բանաձեւերի մասին, մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ Իլգար Մամեդովը դեռ ազատ չի արձակվել: «ԵԽ նախարարների կոմիտեն եւս մեկ անգամ հիշեցնում է Ադրբեջանի կառավարությանը Ստրասբուրգի դատարանի որոշումները կատարելու՝ մասնավորապես Մամեդովին անհապաղ ազատ արձակելու եւ նրա ֆիզիկական անձեռնմխելիությունը ապահովելու պարտավորության մասին»,- ասված է հաղորդագրության մեջ: Կոմիտեն որոշել է այս գործի քննությունը շարունակել 2016թ. հունիսին: Ընդ որում ԵԽ քարտուղարությանը հանձնարարվել է «ավելի խիստ միջոցառումներ» նախատեսող բանաձեւի նախագիծ պատրաստել, եթե մինչ այդ Մամեդովն ազատ չարձակվի:
Հիշեցնենք,ո ր 2013 թ. մարտի 17-ին Շեքինյան դատարանը 18 մարդու ազատազրկման էր դատապարտել Իսմաիլումանկարգություններ կազմակերպելու ու մասնակցելու համար: ReAl շարժման առաջնորդ Իլգար Մամեդովին դատապարտել էին 7 տարվա ազատազրկման, «Մուսավաթ» կուսակցության նախագաի տեղակալ Թոֆիգ Յագուբլուին՝ 5 տարվա: Եվս 8 մարդ ազատազրկվել է մինչեւ 8 տարի ժամկետով:





























