Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի եւ քրեական հետախուզության գլխավոր վարչությունների ծառայողները համագործակցելով Հայաստանի եւ Գերմանիայի Ինտերպոլի ագային կենտրոնական բյուրոների հետ՝ 2015 թ. հուլիսի 15-ին Գերմանիայում հայտնաբերել, կալանավորել եւ 2016 թ. մարտի 12-ին, ժամը 4.30-ին, Ֆրանկֆուրտ-Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով Հայաստան են տեղափոխել 1981 թ. ծնված Վազգեն Սեկոյանին:
Վերջինս 2014 թ. նոյեմբերի 25-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Ավազակությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով):



























