ԱՄՆ Մեքսիկական ծոցի առափնյա հատվածում հորդառատ անձրեւներ են տեղացել, որի հետեւանքով առաջ եկած հեղեղներից զոհվել է 5 մարդ, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով BC News-ը:
Օդերեւութաբանության ազգային ծառայությունը հայտնել է, որ առաջիկա օրերին տարածաշրջանում մինչեւ 13 սմ տեղումներ են սպասվում: Հեղեղվել է Լուիզիանայի, Արքանզասի եւ Թեքսասի նահանգների մեծ մասը:
Կազմակերպության մամուլի ծառայությունից հայտնել են, որ գետերի եւ լճերի հեղեղումների սպառնալիքը առաջիկա մի քանի օրվա ընթացքում կպահպանվի:
Այս պահին Լուիզիանայի նահանգում տարհանվել է ավելի քան 3500 մարդ:





























