Total ֆրանսիական նավթագազային ընկերությունը մարտի կեսին կսկսի Ուրուգվայի ափերին նավթի հետախուզման աշխատանքները: Այս մասին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից:
«Total-ը հաստատում է, որ մարտի 10-ին 14-րդ ուրուգվայական ծովային պլատֆորմի բլոկում սկսվել է «Ռայա 1» հանքի հորատման նախապատրաստական աշխատանքները»,- մեջբերում է AFP-ն ընկերության հայտարարությունը: Ընկերության կանխատեսումների համաձայն՝ հորատումը սկսվելու է մարտի կեսին: Total-ն աշխատելու է ամերիկյան ExxonMobil-ի հետ համատեղ:
Բլոկի մակերեսը կազմում է մոտ 7 հազար քառ/կմ:
Նշենք, որ Ուրուգվայը տարածաշրջանում միակ երկիրն է, որն ամբողջովին ներմուծում է նավթը:





























