Բուլղարիայում ապօրինի միգրանտների հերթական խումբն է ձերբակալվել: Երկրի ՆԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Յամբոլի շրջանում՝ թուրք-բուլղարական սահմանի մոտ, ձերբակալվել է 20 մարդ, այդ թվում՝ 12 երեխա:

«Ոստիկանները ուշադրություն են դարձրել մեծ քանակությամբ ուղեւորներով մեքենային եւ կանգնեցրել այն: Մեքենայում եղած բոլոր օտարերկրյա քաղաքացիները՝ 6 տղամարդ, 2 կին եւ 12 երեխա, եղել են առանց փաստաթղթերի: Մեքենայի վարորդը, որը Բուլղարիայի քաղաքացի է, կալանավորվել է: Հետաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նշենք, որ այդ նույն ժամանակ Բուլղարիան փախստականների համար հումանիտար օգնություն է ուղարկել Հունաստան: