Լիբանանը համաձայն չէ Արաբական պետությունների լիգայի այն որոշման հետ, որի համաձայն՝  շիական «Հիզբոլլահ» կուսակցությունը ներառվել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: Այս մասին ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Ալ Վատանիա» գործակալությունը:

Մարտի 11-ին ԱՊԼ-ն լիբանանյան շիաների կուսակցությունը ներառել էր ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: Որոշումը կայացվել է Սաուդյան Արաբիայի եւ Պարսից ծոցի այլ երկրների ճնշման տակ, որոնք կարծում են, որ «Հիզբոլլահը» Իրանի զենքն է արաբական երկրների գործերին միջամտելու համար: Որոշման դեմ են արտահայտվել նաեւ Իրաքն ու Ալ ժիրը:

Լիբանանաի ԱԳՆ-ն նշել է, որ «Հիզբոլլահը» չի կարող լինել ահաբեկչական կազմակերպություն, քանի որ երկրի հիմնական քաղաքական կուսակցություններից մեկն է, որը ներկայացված է խորհրդարանում եւ իր հետեւորդներն ունի Լիբանանի Կառավարությունում, ինչպես նաեւ վայելում է ժողովրդի աջակցությունը: