Աֆղանստանում զինվորականները Պակիստանի հետ սահմանակից Նանգահար նահանգում ԻՊ 24 գրոհայինի են ոչնչացրել, հայտնում է Sputnik-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

ԻՊ գրոհայինների դեմ գործողությունը սկսվել էր մարտի 11-ին նահանգի 2 շրջաններում՝ որպես պատասխան հարված բանակային հսկիչ անցակետերի վրա կազմակերպած հարձակման:

Գործակալության տեղեկություններով՝ Թահարի նահանգում հատուկ ծառայությունները կանխել են նահանգապետի դեմ հարձակումը: Ուժայինները ձերբակալել են «Թալիբան» շարժման՝ հարձակում նախապատրաստող մի մահապարտի եւ նրա 4 համախոհներին, փոխանցում է RIA Novosti-ն: