Փախստականների ճգնաժամի լուծման համար Թուրքիայի օգնության դիմելով՝ Եվրամիությունը զրկվեց ընտրության ազատությունից եւ հիմա ստիպված է լինելու պասիվ դիտորդի դերում հետեւել, թե ինչպես է Անկարան լուծում իր ճակատագիրը, գրում է «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով Handelsblatt–ը:

Ըստ էության միակ ելքը, որն այս պահին առաջարկում է Թուրքիան՝ փախստականների փոխանակությունն է: Սկզբում Անկարան իր տարածք կվերադարձնի բոլոր ապօրինի ներգաղթյալներին, որոն ք փորձում են ԵՄ մտնել ծովով, իսկ հետո բոլոր գրանցված սիրիացի փախստականներին Եվրոպա կուղարկվի՝ նրանց համար ստեղծելով փրկության օրինական ճանապարհներ, բացատրում է պարբերականը

ՍԱկայն նույնիսկ այս ոչ բարդ գործի դիմաց Անկարան Բրյուսելին բավականաչափ պահանջներ է ներկայացրել՝ գումարային փոխհատուցումից բացի նրանք պահանջոմ են նաեւ անվիզա ռեժիմ, իսկ հեռանկարում նաեւ անդամակցություն Եվրամիությանը: են Թուրքիայի ներսում ծավալվող իրադարձությունների ֆոնին այդ պայմանները հիմա ԵՄ համար անիրագործելի են թվում՝ ԻՊ հետ Անկարայի կապերը, քրդերի հետ քաղաքացիական պատերազմն ու մամուլի ազատության բարբարոսական սահմանափակումները երկար ժամանակով ոչնչացրել են Թուրքիայի ու նրա կառավարության վերաբերյալ եվրոպացիների պատրանքները, շեշտում է հոդվածագիրը

Բայց հիմա, երբ Եվրամիությունը այդքան հեռու է գնացել, նա այլեւս նահանջել չի կարողանա: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հստակ հասկացրել է, որ եթե Եվրոպան չկատարի իր պայմանները, ինքը կանի ամեն ինչ, որպեսզի ավելի վատացնի իրավիճակը:Էրդողանը արդեն բազմիցս սպառնացել է ավելացնել Եվրոպա գնացող փախստականների հոսքը՝ նրանցով լի ավտոբուսները ուղարկելով ԵՄ սահմանների մոտ, նշում է պարբերականը:

Իր սխալը Բրյուսելն արդեն չի կարող ուղղել, բայց նա համենայն դեպս կարող է դրանից դաս քաղել: «Եվրոպան պետք է ամբողջովին բացառի Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը, ու այլեւս երբեք չապավինի նրա օգնությանը»,- եզրակացնում է հոդվածագիրը: