Շվեդիայի Բորոս քաղաքի մոտակայքում գտնվող նախկին բանտում, որտեղ պլանավորում էին փախստականների տեղակայել, հրդեհ է բռնկվել, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Boros Tidning թերթը:

Շենքը դատարկ էր արդեն մի քանի տարի, եւ այն վերակառուցում էին որպես 100-150 փախստականների համար նախատեսված ապաստան: Թերթի տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է միանգամից 20 տեղից եւ հաստատության 3 շենքերում, սակայն այն հաջողվել է արագ մարել:

Ոստիկանությունը շղթայել է դեպքի վայրը: Դիտարկվում է շենքը դիտավորյալ հրդեհելու վարկածը: