Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում գյուղացիների բողոքի ակցիան երկրի տարբեր հատվածներից մի քանի հազար մարդու է հավաքել Սենատի հրապարակում: Ցուցարարներից շատերը մայրաքաղաք են եկել տրակտորներով, փոխանցում է Yle-ն:
Գյուղացիները հատկապես զայրացած են գյուղատնտեսական սուբսիդիաների վճարումները հետաձգելու պատճառով: Իրավիճակը բարդանում է նաեւ ռուսական պարենային էմբարգոյի եւ ապրանքի գների անկման պատճառով:

Գյուղացիները պահանջում են, որ կառավարությունը ԵՄ-ից իրենց համար կորուստների փոխհատուցում խնդրի եւ կարգավորի հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Վարչապետ Յուհա Սիպիլիան խոստացել է բարելավել գյուղացիների վիճակը: Նա Հելսինկիում տրակտորներով երթի մասնակիցների առաջ ելույթ ունենալիս նշել է, որ  ԵՄ-ում պետք է հատուկ ճգնաժամային օգնության ֆոնդ ստեղծել: