Արգենտինայի խոշորագույն օդանավակայաններից մեկի մոտ մեծ հրդեհ ք բռնկվել։ Երկրի մայրաքաղաք Բուենոս Այրեսին սպասարկող «Էսեյսա» օդանավակայանի մոտ բռնկված հրդեհը, ըստ ոստիկանության տվյալների, չի տարածվել օդանավակայանի տարածքում։ «Թռիչքներին հրդեհը չի խանգարել»,-հաղորդել է Centauro ռադիոն։

Հրդեհի պատճառները դեռեւս պարզված չեն, տուժածներ չկան։ Սոցիալական ցանցերի օգտատերերը հրապարակել են հրդեհի լուսանկարները՝ օդանավակայանի ֆոնին։

Դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու անվտանգության ծառայությունները։