ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Թեդ Քրուզը երկրի ամենափոքր նահանգում՝ Վայոմինգում, տեղի ունեցած կոկուսներում հաղթել է հանրապետականների շրջանում քարոզարշավի առաջատար Դոնալդ Թրամփին։ Թրամփը հավաքել է ընդամենը 7,7 տոկոս, իսկ Թեքսասը ներկայացնող սենատոր Թեդ Քրուզն ստացել է 67,5 տոկոսի աջակցությունը։ Երկրորդ տեղում Ֆլորիդա նահանգը ներկայացնող սենատոր Մարկո Ռուբիոն է (20,7 տոկոս), երրորդ տեղում նու միլիարդատեր Թրամփը։

Վայոմինգ նահանգի բնակչությունը 596 հազար է։