Ամերիկյան Ալյասկա նահանգի ափերի մոտ երկու ժամում 4 երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։

4,1-5,0 մագնիտուդով երկրաշարժերը տեղի են ունեցել Ատկա քաղաքից 58-103 կմ հեռավորության վրա, որտեղ ապրում է մոտ 60 մարդ։

Ավերածությունների կամ ցունամիի վտանգի մասին տվյալներ չկան, հաղորդում է Gazeta-ն։