Գերմանական Porsche ընկերությունը ծրագրում է իր թողարկած բոլոր մոդելները «հիբրիդային» դարձնել: Նախ հիբրիդային կդառնան հայտնի 911 շարքի ավտոմեքենաները:
Ըստ Ftimes-ի, մշակողները խոստովանում են, որ իրենց առջեւ դրված խնդիրը դյուրին չէ: «Միջուկի» փոփոխությունը կազդի մեքենայի քաշի եւ դինամիկայի վրա: Ինժեներները ստիպված կլինեն հաշվի առնել այս ամենը՝ մեքենաների տեխնիկական բնութագրերը չվատթարացնելու համար:
Բացի այդ, նախագիծը բավական ծախսատար է. մասնագետների գնահատմամբ, յուրաքանչյուր մոդելի վերաձեւավորման համար նվազագույնը 10 հազար եվրո կպահանջվի:
Ներկայում երկու տիպի շարժիչով միայն երեք մոդել կթողարկվի՝ Cayenne-ը, Panamera-ն եւ 918 Spyder-ը:





























