Եվրամիությունում բոլոր փախստականներին որպես սիրիացի ներկայացնելու փորձերն իրականության խեղաթյուրում են եւ հասարակության մոլորեցում: REN TV-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մեզ մեղադրում են նրանում, մեր Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարին մեր մասնակցությունը, կարծես, միգրացիոն ճգնաժամի գլխավոր պատճառն է, չնայած այն վաղուց է սկսվել, երբ ռմբակոծեցին Լիբիան, այն վերածեցին Աֆրիկայից, Իրաքից, Աֆղանստանից ապօրինի միգրանտների մաքսանենգության ուղու: Նախկինի պես փորձում են ներկայացնել, որ բոլոր նրանք, ովքեր հիմա Եվրոպայում են, սիրիացիներ են»,- ասել է Լավրովը:

Նրա խոսքով, Մոսկվային ասում են, որ «ինչ-որ փախստականների է ուղարկում Սկանդինավիա, Նորվեգիա, Ֆինլանդիա»: Ըստ ՌԻԱ Նովոստիի, նախարարը տեղեկացրել է, որ ռուսական կողմը խնդրի շուրջ նորմալ երկխոսություն է ծավալում ֆինների եւ նորվեգացիների հետ:

«Մենք ցանկանում ենք կարգավորել այդ հարցերը: Բայց ամեն անգամ որեւէ խնդրի դեպքում դրա արմատները Ռուսաստանում փնտրելու փորձերը ծիծաղելի են դառնում: Դա հասկանում են բոլոր գործիչները, ինչպես նաեւ քաղաքական կուսակցությունների ներկայացուչները, որոնք Եվրամիության բազմաթիվ երկրներում իշխանության գլուխ են»,- ընդգծել է Լավրովը: