Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ համագորակցում է ո՛չ ամերիկացիներին դուր գալու համար: Մոսկվան աշխատում է այն ոլորտներում, որտեղ փոխգործակցությունն իսկապես կարող է արդյունք տալ: REN TV-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա նշել է, որ Ռուսաստանը ելնում է իր սկզբունքային դիրքորոշումից. ԱՄՆ-ի հետ աշխատում է ո՛չ նրանց դուր գալու, «փափկացնելու» համար:

«Մենք աշխատում ենք այն ոլորտներում, որտեղ մեր փոխգործակցությունն իսկապես կարող է արդյունք տալ, որը Ռուսաստանի դաշնության շահերից կբխի: Մենք ամերիկացիների հետ համագործակցում ենք սիրիական խնդրի կարգավորման հարցում, որովհետեւ մեզ պետք չեն ահաբեկչական կազմավորումներ Մերձավոր Արեւելքում, որպեսզի հետո ահաբեկիչները սկսեն անհանգստացնել մեր հարեւաններին եւ մեզ»,- ասել է Սերգեյ Լավրովը: