Վերջին երեք շաբաթվա ընթացքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Սիրիայում 3 հազար քառակուսի կիլոմետր տարածք է կորցրել: Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է Փարիզում կայացած հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել է Լիբիայում, Սիրիայում, Եմենում եւ Ուկրաինայում տիրող իրավիճակը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա նաեւ նշել է, նշված ժամանակահատվածում խմբավորման 600 զինյալ է ոչնչացվել՝ հավելելով, որ ԻՊ-ի զինյալների վրա գործադրվող ճնշումը կուժգնանա: