Ռուսաստանը կպնդի այն հարցում, որպեսզի քրդերն անպայման ներկայացված ժնեւյան միջսիրիական բանակցություններում: Այս մասին REN TV-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք կարծում ենք, որ Ժնեւում սկսվող գործընթացը պետք է անպայման ներառի քրդերին, եթե մենք խոսում ենք Սիրիայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը հավատարմության մասին»,- ասել է նախարարը: Ըստ ՏԱՍՍ-ի, Լավրովը նշել է, որ Սիրիայի ապագայի շուրջ բանակցություններին քրդերին բացառելու դեպքում հարց է առաջանում, արդյո՞ք նրանք կցանկանան մնալ այդ պետության կազմում:

«Այդ ժամանակ նրանք պարզապես «ձեռքը թափ կտան» միջազգային հանրության եւ այս բոլոր սխեմաների վրա: Այդ պատճառով մենք, նույնպիսի դիրքորոշում զբաղեցնելով, ինչ մյուս երկրները՝ բացառությամբ Թուրքիայի, կպնդենք, որպեսզի ՄԱԿ-ը չտվի վերջնագրերի եւ քրդերին բանակցությունների սեղանի շուրջ հրավիրի հենց դրանց սկզբից»,- ընդգծել է Սերգեյ Լավրովը: