Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է սիրիական ռազմաօդային ուժերում Միգ-21 կործանիչի կորստի մասին:

Սիրիայի տարածքում հակամարտող կողմերի միջեւ զինադադարի կենտրոնի տեղեկատվության համաձայն, մարտի 12-ին, ժամը 14:41-ին Համա նահանգի Քաֆեր-Նբուդա բնակավայրում Սիրիայի ՌՕՈՒ-ի Միգ-21 ինքնաթիռ է կործանվել, որն օդային տարածքի վերահսկողություն էր իրականացնում:

Ըստ Ինտերֆաքսի, Սիրիայում հակամարտող կողմերի միջեւ հրադադարի հարցերի համակարգող կենտրոնը Հմեյմիմ ավիաբազայում աշխատանքը սկսել է փետրվարի 23-ին, այդ երկրում ռազմական գործողությունների դադարեցման մասին ռուս-ամերիկյան պայմանավորվածությանը համապատասխան: