Ամերիկյան կողմը Ռուսաստանին առաջարկում էր Սիրիայում ահաբեկիչների ուղղությամբ հարվածները համակարգել՝ զինյալների դիրքերին հարվածելու համար բաժանելով տարածքները: REN TV-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Հավանաբար, գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ ինչ-որ փուլում ամերիկացիներն առաջարկում էին «առանձին աշխատել». ռուսական օդատիեզերական ուժերը պետք է կենտրոնանային Պալմիրայի ազատագրման ուղղությամբ, իսկ ամերիկյան կոալիցիան ռուսական աջակցությամբ ազատագրեր Ռաքքան»,- ասել է Սերգեյ Լավրովըը:

Ըստ Lenta-ի, նախարարը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է համակարգել իր գործողություններն ամերիկացիների հետ: