Կոտ դ՛Իվուարում երկու զինյալներ կրակ են բացել Գրան Բասամ քաղաքի Etoile du Sud հյուրանոցի հարեւանությամբ գտնվող լողափի զբոսաշրջիկների ուղղությամբ: Lenta-ի փոխանցմամբ, նախնական տվյալներով, 6 մարդ է զոհվել:
Ըստ Mirror-ի, ականատեսները հաղորդել են, որ հարձակվողները գոչել են «Ալլահ աքբար»:
Դեռեւս չճշտված տվյալներով, որոնք վկայակոչում է The Sun-ը, զինյալների թիրախը կարող էր լինել ամերիկյան պատվիրակությունը, այդ թվում՝ երկրում ԱՄՆ դեսպանը:
The Guardian-ը հաղորդում է, որ հրաձգությունը շարունակվում է: Հարձակվողներին հաջողվել է թաքնվել հյուրանոցում՝ պատանդառելով անձնակազմի անդամներին ու զբոսաշրջիկներին:





























