Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին հաղորդել են անվտանգության ծառայության ներկայացուցիչները:

Ըստ Reuters-ի, պայթյունի արդյունքում տուժածներ կան: Նախնական տեղեկություններով, Քըզըլայ շրջանում ավտոմեքենա է պայթել:

NTV-ի հեռուստաալիքի փոխանցմամբ, հնարավոր զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են: