Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 13-ին, ժամը 18.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկինի փողոցի թիվ 42 շենքի բնակարաններից մեկի (3-րդ հարկ) պատշգամբից քարեր են թափվել, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ պատշգամբից թափվել են քարեր (մոտ 0.5 քմ):

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Դեպքի վայրում է գտնվել «Կենտրոն» համատիրության ինժեները, ով փոխանցել է, որ տեղում վերանորոգման աշխատանքներ կիրականացնեն: