Երեւանում այսօր` մարտի 13-ին, 4 երիտասարդ է դանակահարվել, մեկը մահացել է:
«Էրեբունի» բժշկական կենտրոնից NEWS.am-ին հայտնեցին, որ երեկոյան իրենց մոտ են տեղափոխվել 1998 թվականին ծնված երիտասարդներ` տարբեր տեսակի կրած-ծակած վերքերով: Մահացածը կրծքավանդակի կտրած-ծակած վերք է ունեցել, մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:
Վիրավորներից երկուսը կրծքավանդակի կտրած-ծակած վերք ունեն, մյուսը` կոնքի հատվածում վնասվածք:
NEWS.am-ի տեղեկություններով, վիրավորներն են Ռոբերտ Կարապետյանը, Սամվել Գասպարյանը, Սերգեյ Օսիպովը:




























