Ֆրանսիական Peugeot-ն ծրագրում է առաջիկա 3 տարիներին էլեկտրական եւ հիբրիդային շարժիչով մեքենաներ թողարկել: CarNewsWeek-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ընկերության աշխատակից Ժեր Միշերոն:
Նա նշել է, որ նոր հիբրիդային մեքենան նաեւ բենզինե շարժիչ կունենա՝ 1.2 լիտր ծավալով:
Իսկ ահա էլեկտրական մեքենայի համար հիմք կծառայի EMP2 հարթակը, որն օգտագործվում է 308 մոդելային շարքում: Ընկերության ներկայացուցիչը նորույթի մասին այլ տեղեկություններ չի հաղորդել:





























