Կատինյան ոճրագործությունն ու Սմոլենսկի ողբերգությունը ժամանակակից հակամարտությունների համատեքստում պետք է գնահատել որպես Լեհաստանի դեմ ահաբեկչական ակտեր: Այս մասին հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մացերեւիչը , փոխանցում է Լեհաստանաի Հանրային ռադիոն:

Նրա խոսքով , այս պահին ահաբեկչությունը արեւմտյան պետությունների դեմ գործածվում է որպես միգրացիայի հոսք սադրող գործիք՝ եվրոպական մայրցամաքի ապակայունացման նպատակով: «Հարկ է հիշել , որ Լեհաստանը եղել է ահաբեկչության առաջին զոհը՝ 30 ականներին: Իսկ Սմոլենսկի ողբերգությունից հետո մենք կարող ենք ասել , որ Լեհաստանը եղել է ահաբեկչության առաջին զոհը այն ժամանակակից հակամարտության շրջանակում , որը հիմա մեր աչքի առաջ է ծավալվում»,- հայտնել է նախարարը:

Անդրադառնալով 1940թ. Կատինյան գնդակաահարություններին՝ նախարար Մացերեւիչը նշել է, որ «ցեղասպանությունը Ռուսաստանի ներկա իրավիճակի ակունքներում է»: Նա հավելել է , որ «չի նշում իշխանությունների որոշակի գործողություններ»: Ընդ որում նրա խոսքով , «ռուսական ժողովրդի վրա առաջվա պես մնում է՝ խորհրդային ժամանակաշրջանում իրենց նախնիների հետ կատարվածի մասին լռության կնիքը»:

«Միայն անկախ Լեհաստանը կարող է լիաձայն հայտարարել կատինյան ցեղասպանության մասին: 2009 թ. դեռ թվում էր ,թ ե այդպես է: Սակայն մենք հայտնաբերեցինք , որ այդ հարցը բարձարցնելու փորձը այնպիսի արձագանք առաջացրեց , որը ոչ ոք չէր ակնակլում: Այս արձագանքը դարձավ լեհական ամբողջ վերնախավի մահվան պատճառը: Ես նկատի ունեմ Սմոլենսկի մոտ լեհական պատվիրակության անդամների զոհվելը»,- շեշտել է Լեհաստանի ՊՆ ղեկավարը:

«Լեհաստանը ՆԱՏՕ-ի անդամ է , ու կկարողանա դիմակայել դրան ու նաեւ ժամանակ շահել, վերականգնելու համար իր բանակը , որը Լեհաստանի անվտանգության երաշխիքը կդաառնա»,- հավելել է նախարարը

Հիշեցնենք , որ 6 տարի առաջ՝ 2010 թ. ապրիլի 10-ին Սմոլենսկի մոտ Լեհաստանի նախագահական օդանավի վթարի հետեւանքով 96 մարդ զոհվեց՝ այդ թվում նախագահ Լեհ Կաչինսկին ու նրա կինը: Երկրի վերնախավը Ռուսաաստան էր թռչում՝ Կատինյան ոճրագործության 70- րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: