Թուրքիայի մայրաքաղաքում կատարված ահաբեկչության հետեւանքով տուժածներից 19-ի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում, հայտնում է TRT–ը:
Անկարայում ահաբեկչության հետեւանքով մահացել է 34, վիրավորվել 125 մարդ:
Հիշեցնենք, որ ահաբեկչությունը իրականացվել էր քաղաքի ամենամարդաշատ վայրերից մեկում՝ Կըզըլայ կենտրոնական հրապարակում: Ահաբեկիչներն ականապատված ավտոմեքենա են պայթեցրել:





























