Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում մասնավոր հավաքածուից գողացել են էքսպրեսիոնիստ Ֆրենսիս Բեկոնի 5 կտավ, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է  30 մլն եվրո, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով El Pais-ը։

Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ իռլանդացի նկարչի նկարները գողացել էին դեռ անցյալ հունիսին։ Ընթանում է հետաքննություն։ Աղբյուրների փոխանցմամբ՝ նկարների սեփականատերը՝ 59-ամյա մի տղամարդ, 1992թ. Մադրիդում մահացած նկարչի ընկերն էր։

Փորձագետների հավաստիացմամբ՝ ինչ նկարներ էլ որ հայտնված լինեն գողերի ձեռքում, դրանք շատ դժվար է լինելու իրացնել։ Իրավապահների տվյալներով՝ կտավները երկրի սահմաններից դուրս չեն  բերվել։