Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի գները տատանվում են:
Նյու Յորքի ապրանքային բորսայում(NYMEX) WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,29 տոկոսով՝ հասնելով 38,39 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է Gazeta-ն:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,12 տոկոսով՝ հասնելով 40,44 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:





























