Բելառուսում ապրանքների եւ ծառայությունների արտաքին առեւտրի դրական սալդոն 2016թ. հունվարին կազմել է 111.2 մլն դոլար եւ ավելի քան 4 անգամ նվազել է անցյալ տարվա հունվարի համեմատ։ Այս մասին են վկայում Ազգային բանկի վիճակագրական տվյալները, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։

2016թ. հունվարին ապրանքների եւ ծառայությունների արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 3 մլրդ 841.2 մլն դոլար, ինչը 12.6 տոկոսով քիչ է, քան նախորդ տարի։ Այդ թվում արտահանման ծավալները կազմել են 1 մլրդ 976.2 մլն դոլար (18.5 տոկոսով պակաս), ներմուծումը՝ 1 մլրդ 865 մլն դոլար (5.2 տոկոսով պակաս)։ Ապրանքների արտաքին առեւտրի սալդոն դրական է եղել՝ 6.4 մլն դոլար։ Ապրանքների արտաքին ապրանքաշրջանառությունը կրճատվել է 15.3 տոկոսով եւ կազմել 3 մլրդ 116 մլն դոլար։ Ապրանքների արտահանումը կրճատվել է 21.2 տոկոսով եւ կազմել 1 մլրդ 561.2 մլն դոլար, ներմուծումը պակասել է 8.3 տոկոսով եւ կազմել 1 մլրդ 554.8 մլն դոլար։ ԾԱռայությունների արտաքին առեւտրի սալդոն 2016թ. նույնպես դրական է եղել՝ 104.8 մլն դոլար։