Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրական կուսակցությունը, նախնական տեղեկությունների համաձայն, Բադեն Վյուրթենբերգի, Ռեյնհալդ Փֆալցի եւ Սաքսոնիա Անհալթի դաշնային հողերի խորհրդարանական ընտրություններում մեծ թվով ձայներ է կորցրել, գրում է DW-ն։
Նախնական պաշտոնական տվյալներով՝ Բադեն Վյուրթենբերգում ՔԴՄ-ն հավաքել է ձայների 27 տոկոսը, ինչը խորհրդարանում 42 տեղ է ապահովում կուսակցությանը։ Նախկինում Մերկելի կուսակցության ներկայացուցիչներն ունեին 60 մանդատ։ Ռեյնհալդ Փֆալցում կուսակցությունը հավաքել է 31.8 տոկոս՝ 34 մանդատ։ Նախկինում կուսակցությունը դաշնային հողի խորհրդարանում ուներ 41 տեղ։ Սաքսոնիա Անհալթում ՔԴՄ-ն հավաքել է 29.8 տոկոս ձայն եւ կունենա 30 խորհրդարանական տեղ՝ նախկին 41 մանդատի փոխարեն։
Ռեյնհալդ Փֆալցում իշխում էր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ Կանաչների հետ կազմած կոալիցիայով։
Սաքսոնիա Անհալթում ՔԴՄ ղեկավարած կոալիցիան էր իշխում։ Նախնական ընտրությունների արդյունքները թույլ չեն տալիս կոալիցիա ձեւավորել ՔԴՄ-ՍԴԿ-ի միջեւ, քանի որ սոցիալ-դեմոկրատները նույնպես էական կորուստներ ունեն։





























