Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մաչերեւիչի այն հայտարարությունը, թե 2010թ. ապրիլի 10-ին Սմոլենսկի ավիավթարը ահաբեկչություն էր, որի նպատակն էր Լեհաստանին զրկել մարդկանցից, որոնք երկիրը անկախացում էին տանում, ցնդաբանություն է։ Նման հայտարարություն է արել ՌԴ Պետդումայի անվտանգության եւ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի ղեկավար Իրինա Յարովայան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Անպատասխանատու անհեթեթ հայտարարությունները հոգեբանական ահաբեկչություն են։ Ո՞ւմ է Լեհաստանի պաշտպանության նախարարը ահաբեկիչ անվանում՝ օդաչուներին եւ Լեհաստանի նախագահին, որոնք ինքնուրույն էին կայացրել աղետալի հետեւանքների հանգեցրած որոշումը։ Դա ահաբեկչություն որակելը նշանակում է ամբողջովին անադեկվատ մարդ լինել»,- ասել է նա։
«Ուզում եմ հավատալ, որ Լեհաստանի ժողովուրդը կարողանում է տարբերել հիմարությունը եւ Անտոնի Մաչերեւիչի հայտարարությունը կընկալի որպես թյուրիմացություն»,- հավելել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մաչերեւիչն ավելի վաղ ահաբեկչություն էր որակել 2010թ. ապրիլի 10-ին Սմոլենսկի ավիավթարը, որի ժամանակ զոհվել էր երկրի նախագահ Լեհ Կաչինսկին։




























