Ուկրաինայում Լվովի սահմանապահ ջոկատի սահմանապահները նախօրեին ՀՀ քաղաքացու են ձերբակալել։

Իրավախախտը, որն ուղեւորվում էր լեհ-ուկրաինական սահմանի ուղղությամբ, ձերբակալվել է պետական սահմանից 1 կմ հեռավորության վրա։ ՀՀ քաղաքացու մոտ եղել են անձը հաստատող փաստաթղթեր։ Նրան տեղափոխել են  սահմանապահ ծառայության բաժին՝ հանգամանքները պարզելու համար, փոխանցում է «Ռուպոր» ուկրաինական կայքը։

Հիշեցնենք, որ նախօրեին Լվովի մարզում սահմանապահները կանխել էին մի խումբ անձանց կողմից պետական սահմանի հատման հերթական փորձը։ Ձերբակալվել են ներգաղթյալներ, որոնք Վիետնամի քաղաքացիներ են, ինչպես նաեւ սահմանը հատելու փորձը կազմակերպած Վրաստանի քաղաքացիներ եւ Կիեւի մարզի 2 բնակիչներ։