Չեխիան սատարում է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»: Ինչպես հայտնում է «Ազերի Փրես» գործակալությունը, այս մասին հայտնել է Չեխական հանրապետության Խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Յան Գամաչեկը:
«Մենք հարգանքով ենք վերաբերվում ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերին, նաեւ այն բանաձեւերին, որոնք ընդունել են այլ միջազգային կազմակերպությունները: Եթե լինի խնդրանք, Չեխիան պատրաստ է դեր կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում»,- նշել է նա:





























